Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների գործընթացը այս պահի դրությամբ ընթանում է խանգարված ձևաչափով` առանց Արցախի մասնակցության:
“Հայաստան” լրատու ցանց, Աթենք, 15.02.2012:
- Ինչքա՞ն հնարավոր եք համարում ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսումը, տարածաշրջանում Իրան-Արեւմուտք հակամարտության բարդացման հետևանքով, Իրանի դեմ ռազմական հավանական գործողության զուգահեռ:
- Հաշվի առնելով այդ զարգացումները, թե° համաշխարահին և թե° տարածաշրջանային նշանակությամբ, որոնց մենք հետևում ենք, մեր հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հնարավորինս խաղաղ պայմաններում այդ լարվածությունները ստանան իրենց պատասխանը: Մենք որպես պատերազմ ապրած ժողովուրդ չենք ցանկանում, որ տարբեր երկրների և ժողովրդների միջև տարակարծությունները լուծվեն պատերազմի միջոցով: Բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք դիմակայելու հերթական փորձություններին: Հատկապես այն առումով, երբ Ադրբեջանի սպառնալիքները խոսքից վերածվեն գործի:
Իհարկե, մենք ամեն օր տեսնում ենք այդ սպառնալիքները, զգում ենք մեր մաշկի վրա և հետևաբար, պարտավոր ենք մեր կյանքը կառուցել այնպես, որ անհրաժեշտության դեպքում, հերթական անգամ, պաշտպանենք մեր ժողովրդի անվտանգությունը և այդ իսկ առումով մեզ հաջողվել է այս տարիների ընթացքում իրականացնել մի այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով միջազգային հանրությունը նույնպես գնահատում է Արցախին, որպես ծայրահեղ կեցվածքով չառաջնորդվող կողմ և ես դա դասում եմ մեր հիմնական նվաճումների շարքին:
Ձեր նշած իրադարձությունների դեպքում, մենք փաստում ենք մեր հավատարմությունը խաղաղության շրջանակներում հարաբերությունները կարգավորելու հարևանների հետ և միջազգային հանրությունը բազմիցս հնարավորություն է ունեցել համոզվելու մեր անկեղծ այդ տրամադրությանը և կեցվածքին. մենք ցանկանում և համարում ենք, որ խաղաղության և կայունության ապահովման տեսակետից մենք մեր մասնակցությունն ենք բերել տարածաշրջանի խաղաղությանը և գլոբալ խնդիրներին, որը պիտի միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի արժանանա:
- Արդյո՞ք նախքան ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակացումը, հնարավոր ե՞ք համարում տարածքների փոխանակում: Երբեմն խոսք է գնում նաև, ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը ուղղակիորեն առընչվող տարածքների մասին:
- Գիտեք, որևէ անգամ, որևէ քաղաքական գործիչ, հատկապես Հայաստանի քաղաքական գործիչները իրենց տեսակետները հայտնելուց չեն ասել, որ զիջումների կգնանք: Խոսքը գնում է փոխզիջումների մասին: Այո, մենք ևս գիտակցում ենք, որ այս հիմնախնդիրը բարդագույն հիմնախնդիրների շարքին է պատկանում: Սակայն մեզ համար հայկական կողմի շահերի պաշտպանելը կարևոր խնդիր է. ամեն ինչ արել և պատրաստ ենք անելու, ստեղծված իրավիճակի համար և կարծում ենք, որ այդպիսի հնարավորություն կա, բայց հնարավորություն չի նշանակում, որ խոսքը գնում է միակողմանի զիջումների մասին: Այստեղ ամեն ինչ լինելու է բայց առանց հայկական կողմի շահերին վնասելու:
Մինսկի խմբի համանախագահների կողմից կա բանակցությունների գործընթաց և այդ գործընթացը այս պահի դրությամբ ընթանում է խանգարված ձևաչափով` առանց Արցախի մասնակցության, բայց և, երբ միջազգային հանրության ներկայացուցիչները պարզապես նշում են, որ առանց Արցախի Հանրապետության նեկայացուցիչների մասնակցության անհնարին է հիմնախնդրի վերջնական լուծումը, հետևաբար, ես դա համարում եմ որպես հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում բավականին լուրջ հաջողություն:
Գիտեք, ՀՀ պատասխանատուները և հատկապես ՀՀ նախագանը բազմիցս նշել են, որ առանց Արցախի մասնակցության չի հաջողվելու հիմնախնդրի վերջնական լուծումը: Հետևաբար, այս պահի դրությամբ, մտահոգվելու որևե խնդիր չկա: Մենք մեր ներուժը կենտրոնացնում ենք և այդ ներուժը առաջին հերթին ուղղված է այդ ձևաչափի վերականգնմանը: Եվ երբ վերականգնվի այդ ձևաչափը, մենք ավելի լիարժեք հնարավորություններով օժտված կլինենք մեր տեսակետները ներկայացնելու և պաշտպանելու:
- Հակամարտության լուծման հարցում, ո՞րն եք համարում փոխզիջման կարմիր գիծը ԼՂՀ-ի համար:
- Հայկական կողմը միջազգային հաaնրության կողմից սեղանին դրված առաջարկությունները ընդունել է որպես քննարկվելիք փաստաթուղթ: Այսինքն այնտեղ չկա հստակեցված հարցեր. խոսքը վերաբերվում է ներկայացված սկզբունքնեի մասին. այդ սկզբունքների շրջանակներում մենք աշխատանք ունենք կատարելու, մեր տեսակետները պաշտպանելու, ադրբեջանցիները ունեն իրնց մոտեցումները, այդ շրջանակներում մենք պիտի պարզենք մեր հարաբերությունները:
- Հանրությունը նույնպես հետաքրքրված է բաժանման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականության մասին: Ընդհանրապես, նախքան Արցախի կարգավիճակի հստակացումը, հավանական համարում ե՞ք խաղաղապահ ուժերի տեղակայումը բաժանման գծում:
- Գիտեք, բանակցությունների ընթացքում այս և նման արծարծվող նյութերը բազմաթիվ են, բայց գոյություն ունի տրամաբանություն: Ի միջի այլոց, ինչպես գիտեք, մեր հակամարտությունը աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններից, երևի թե, միակն է, որի բաժանման գծում չկան խաղաղապահ ուժեր, չկա երրորդ կողմ. մենք ունենք սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, մեր կողմը պաշտպանվում է Արցախի զինված ուժերի կողմից և Ադրբեջանի կոմը ադրբեջանական զինված ուժերի: Գոյություն չունի, չկա որևէ այլ հակամարտություն, որ այսպես ասած երկար տարիների ընթացքում զինադադարը պահպանվում է երկու կողմերի միջև, սահմանային գծում հակամարտող ուժերի շնորհիվ:
Հիմա այդ գործընթացից բխող բազմաթիվ այսպես մեկնաբանություններ կան, այսպիսի գնահատականներ տալիս են նրանք, ովքեր խորապես չեն տիրապետում գործընթացին: Դրա համար էլ, Ժամանակ առ ժամանակ ծագում են նման հարցադրումներ: Ես կարծում եմ, որ դուք ունեք բավական լծակներ և հնարավորություններ հետևելու և տիրապետելու կացության և ձեզ և ձեր ընթերցողներին չպետք է մտահոգի այդպիսի խնդիրներ, որովհետև մինչև այդ կետին հասնելը, մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք պարզելու և հստակեցնելու Ադրբեջանի հետ:
Հարցազրույցը վարեց "Հայաստան" շաբաթաթերթի խմբագիր`
Դավիթ Այվազյանը

No comments:
Post a Comment