Thursday, February 16, 2012

Իրանցի պաշտոնյա. «Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական դրդապատճառները ստվերեն մշակութային հարցերը»

Neqws.am. 16-2-2012- Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարության մշակույթի գծով ներկայացուցիչ Բահման Դորին հանդիպել է Իրանում Հայաստանի, Վրաստանի եւ Գերմանիայի դեսպանների հետ: Ինչպես տեղեկացնում է իրանական «ԻԲՆԱ» գործակալությունը, հանդիպման ընթացքում պաշտոնյան նշել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական դրդապատճառները ստվերեն մշակութային հարցերը»: Դորին Իրանի Իսլամական Հանրապետության «Տարվա գիրք» 29-րդ միջոցառման փակման արարողության շրջանակներում դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարություն է արել: «Մենք կարծում ենք, որ «Տարվա լավագույն գիրք» մրցանակը նպաստում է աշխարհում մշակույթի տարածմանը եւ խորացմանը,- նշել է Դորին` ընդգծելով մրցանակի նշանակությունը երկրների միջեւ մշակութային կապերի զարգացման գործում: -Մենք կարծում ենք, որ մրցանակը պետք է զերծ մնա այս կամ այն քաղաքական դրդապատճառներից»: Նա նաեւ Գերմանիայի դեսպանին կոչ է արել ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառում դյուրացնել բյուրոկրատիան իրանցի հեղինակների եւ ցուցահանդեսի մասնակիցնրի համար:

No comments: