Thursday, February 2, 2012

Թմրամոլությունը հնարավոր է րոպեական բուժել լազերով

Tert.am. 2-2-2012- Ժնևի համալսարանի գիտննակաների խումբը րոպեական բուժել է թմրանյութերից կախվածություն ունեցող մկներին` նրանց գլխուղեղի` թմրանյութերից կախման համար պատասխանատու այն հատվածի վրա ուղղելով լազերային ժառագայթ: Ինչպես հաղորդում է BBC-ն, գիտնականները ճառագայթի օգնությամբ «լվացել» են ուղեղի բիոքիմիական տեղեկությունն ու էլեկտրամագնիսական կայուն կապերը, որոնք մկներին վերածում են թմրամոլների: Ժամանակակից գիտության համաձայն` թմրանյութերից կախվածությունն ի հայտ է գալիս ուղեղի երկու կիսագնդերի միջև հատուկ կապերի ստեղծմամբ` կենդանի օրգանիզմների ինքնակառավարման բնական մեխանիզմի հիման վրա: Լազերային ժառագայթով նրանց հաջողվել է քանդել «թմրամիջոցների բիոքիմիական տեղեկատվական ալիքները»: «Մեզ հաջողվեց վերականգնել ուղեղի նորմալ աշխատանքը, և այն այսպես ասած` մոռացավ թմրանյութերի մասին», - ասել է գիտական խմբի ղեկավար Քրիստիան Լյուշերը:

No comments: