Monday, February 27, 2012

Իրանը հերքում է Հունաստանին նավթ տրամադրելուց հրաժարվելու մասին լուրերը

Tert.am. 26-2-2012- Իրանի նավթային տերմինալների ընկերության ղեկավար Փիրվուզ Մուսավին հերքել է այն տեղեկությունները, թե Իրանը հրաժարվում է Հունաստանին 500 հազար բարել նավթի մատակարարումից: «Ներկայում Իրանի ազգային նավթային ընկերությունը, բացի Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, որևե այլ երկրի նավթ մատակարարելը դադարեցնելու հրաման չի տվել», - ասել է Մուսավին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները` մեջբերելով իրանական Fars գործակալության հաղորդագրությունը գրում էին, որ նավթային լցանավերը, որոնք եկել էին Հունաստան 500 հազար բարել նավթ տանելու, դատարկ են վերադարձել այն բանից հետո, երբ Իրանը հրաժարվել է նավթ մատակարարել: Իսկ նախօրեին, որոշ իրանական ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ Իրանը դադարեցնում է նավթ տրամադրել Ֆրանսիային, Իտալիային, Հունաստանին, Իսպանիային, Նիդեռլանդներին, Պորտուգալիային:

No comments: