News.am. 14-2-2012- Մոսկվան հանդես է գալիս Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական մեթոդների իսպառ բացառման օգտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում, փետրվարի 13-ին, Արաբական միացյալ էմիրությունների ԱԳ նախարար Աբդուլահ Բին-Զայեդ ալ-Նահայանի հետ հանդիպումից հետո:
Նշելով, որ Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով, Լավրովն ընդգծել է, որ «դրա լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ, ռազմական մեթոդներն իսպառ պետք է բացառվեն»: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների հետ միասին ամեն կերպ աջակցել Պարսից ծոցի երկրների միջեւ անվտանգության ապահովման հարցում պայմանավորվածություն ձեռք բերելուն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment