News.am. 23-2-2012- Իրանը պաշտոնապես մեղադրել է Իսրայելին գիտնական-ատոմագետի սպանության, ու ընդհանրապես Իրանի դեմ անպատիժ թշնամական գործողությունների մեջ:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամեդ Խազաին ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրած նոտայում նշել է, թե գիտնականների ոչնչացումը իրականացվում է սիոնիստական ռեժիմի մարտական վարժանքների շրջանակներում: Նրանք նաեւ մեղադրել են Իսրայելին գաղտնի դիվերսիաների, կիբերհարձակումների եւ հոգեբանական գրոհների մեջ, հաղորդում է Al-Arabiya-ն:
«Ցավոք, այն անպատժելիությունը, որով իսրայելական ռեժիմին թույլատվրում է առ այսօր կատարել իր հանցանքները, խրախուսում են նրան` շարունակելու մարտահրավեր նետել ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծվում է փաստաթղթում:
Իրանցի դեսպանը կտրականապես հերքել է ցանկացած մեղսակցություն Թայլանդում, Հնդկաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա կատարված ահաբեկչությունների մեջ:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment