Tuesday, February 28, 2012

Զրահապատ վարտիքներ` ամերիկացի ծովային հետեւակի զինվորականների համար

News.am. 27-2-2012- ԱՄՆ զինված ուժերի մարտիկները տղամարդու մարմնի խոցելի մասը կպաշտպանեն զրահապատ վարտիքների միջոցով (Blast Boxers): «Սպիտակեղենի» առաջին խմբաքանակը ծովային հետեւակազորին է ուղարկվել ինչպես թեժ կետերում, այնպես էլ հայրենիքում: Հատուկ «սպիտակեղենի» արտադրողը բրիտանական BCB International ընկերությունն է: Վարտիքները պատրաստված են մի քանի տարբեր գործվածքներից: Արտաքին մասը պատված է հատուկ շերտով, որը պետք է մարմինը պաշտպանի բեկորներից եւ կոտորակներից: Վարտիքի մյուս մասը (protective outer-garment - POG) պետք է կրել արդեն տաբատի վրայից. այն պատրաստված է այնպիսի պաշտպանիչ տարրերից, ինչպես զրահաբաճկոնը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

No comments: