Tuesday, February 14, 2012

Իրանի պատասխանը.Իսրայելն ինքն է ծրագրել հարձակումներն իր դեսպանատների վրա

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Հնդկաստանում ու Վրաստանում իսրայելական դիվանագետների վրա մահափորձերի մեջ Իրանին Իսրայելի ուղղած մեղադրանքները Թեհրանի դեմ մղվող հոգեբանական պատերազմի հերթական փուլն են. «Իսրայելն ինքն է ծրագրել Հնդկաստանում ու Վրաստանում իր դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումները, որպեսզի դրանով իսկ ստվեր գցի այդ երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունների վրա: Սիոնիստական պետությունն այդ քայլին գնացել է Իրանի դեմ նոր հոգեբանական պատերազմ սադրելու համար”,-ասել է Ռամին Մեհմանպարաստը: Հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալութումը: Հիշեցնենք, որ երեկ հարձակումներ էին իրականացվել Վրաստանում ու Հնդկաստանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների ավտոմեքենաների վրա: Հնդկաստանում ռումբի պայթյունից տուժել 4 մարդ, իսկ Վրաստանում դեսպանի վարորդ զգուշության արդյունքում ռումբը վնասազերծվել է ժամանակին:

No comments: