Tert.am. 8-2-2012- Ռուսաստանի նախագան Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Սրիրայի իրավիճակի հարցը, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Մեդվեդևը, մանրամասն պարզաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ընդգծել է փոխհամաձայնեցված դիրքորոշման որոնումը շարունակելու կարևորությունը, այդ թվում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում` աջակցելով սիրիացիներին ճգնաժամն իրենց ուժերով կարգավորելու հարցում՝ առանց արտաքին միջամտության և ամբողջովին հարգելով Սիրիայի ինքնիշխանությունը», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
«Նույն այս նկատառումները դրդապատճառ հանդիսացան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Չինաստանի կողմից Սիրիայի բանաձևը արգելափակելու համար: Բանաձևի նախագիծը հնարավորություն չէր տալիս Սիրիայի իրավիճակի անկողմնակալ գնահատման համար և չէր կարող նպաստել ճգնաժամի հաղթահարման խաղաղ լուծում գտնելուն», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահը ընդգծել է այն դերը որը կատարում է Թուրքիան` հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը: Այդ դերը կարող է պահանջված լինել համապարփակ միջսիրիական երկխոսության հաստատման գործում:
Մեդվեդևն ու Էրդողանը Սիրիայի ճգնաժամը խաղաղ ճանապարհով շուտափույտ հաղթահարելու ուղղությամբ գործողությունների համակարգման պատրաստակամություն են հայտնել:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment