Tert.am. 8-2-2012- Այսօր Ազգային Ժողովի` կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույց ի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասասց, որ Հայաստանից արտագաղթի ամենահիմնավոր պատճառը երկրում աշխատատեղերի բացակայությունն է:
«Բարձրորակ աշխատուժն է գնում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով այն իրողությանը, որ փետրվարի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր քվեարկել «Կանխիկ դրամաշչջանառության սահմանափակման մասին» օրինագծին, վարչապետն ասաց, որ դա ոչ մի կերպ չի վնասում անապահով խավին:
«Այս օրենքի նպատակն է, կանխիկ շրջանառությունը` խոշոր գործարքներին վերաբերող, դարձնել վերահսկելի և թափանցիկ»,- ասաց Տիգրան Սարգսյանն ու հավելեց, որ մեր բնակչության 95%-ը նման գործարքներ չի կատարում:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե այդ օրենքւ նպատակ ունի նաև շահույթ ապահովել բանկերին, վարչապետն ասաց, որ ընդհակառակը դա բանկերին ավելի շատ վնաս է ,քանի որ բանկերի վրա ավելի շատ բեռ է դրվում. բանկերին պարտադրվելու է նաև իրենց միջոցներով տեղադրել տերմինալներ և անվճար սպասարկում:
ԲՀԿ-ի`քվեարկությանը չմասնակցելու հարցին էլ վարչապետն ասաց, որ գործընկերները միմյանց հետ պետք է լինեն հարգալից:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment