Tert.am. 26-2-2012- Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյա տարելիցին նվիրված ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ակցիայի մասնակիցներից ոմանք ծաղկեպսակ են դրել Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի մոտ (այդպիսով հերթական անգամ իրենց բողոքն են արտահայտել Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրենքի ընդունման դեմ), իսկ ոմանք ձվեր ու կոշիկ են նետել շենքի վրա:
Բացի այդ, հյուպատոսարանից ոչ հեռու գտնվող ռեստորանի շենքի վրայից իջեցվել է ԱՄՆ-ի դրոշը, դրա փոխարեն բարձրացվել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:
Անդրադառնալով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»` նշենք, որ դեպքերն իրականում այլ կերպ են զարգացել. 1991թ. գարնանից սկսած ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները հարձակումներ և հրետակոծություններ են իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքը` 1992թ. փետրվարի 25-26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով:
Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, նախօրոք զգուշացնելով ադրբեջանական կողմին, խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել` ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել էր Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել էր Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ և ողջ պատասխանատվությունը նրանց վրա դնելով:
Իսկ այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, իրականում գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment