Monday, February 27, 2012

Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետը բանտից հարցազրույց է տվել Reuters–ին

Tert.am. 26-2-2012- Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Իլքեր Բաշբուղը, ով այժմ գտնվում է բանտում, իր փաստաբանի միջոցով հարցազրույց է տվել Reuters գործալությանը: Նա ասել է, որ տարիներ շարունակ գործադրած զինվորական կարգուկանոնը հեշտացնում է իր կյանքը բանտում, սակայն իր համար ծանր է որպես ահաբեկչական խմբավորման ղեկավար մեղադրվելը: Նա հայտարարել է, որ իրեն զարմացրել են մեղադրանքներն այն մասին, թե ինքը լինելով «Էրգենեկոն» խմբավորման անդամ, կարողացել է թափանցել Թուրքիայի զինված ուժեր: Բաշբուղը ևս մեկ անգամ շեշտել է, որ ինքն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում: Խոսելով բանտային առօրյայի մասին, Բաշբուղն ասել է, որ ինքը բանտում գիրք է կարդում, լրահոսին հետևում և նույն բանտախցում գտնվող երկու նախկին զինվորական ընկերների հետ զրուցում իրենց ճակատագրի մասին: Հիշեցնենք, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը ձերբակալվել էր այս տարվա հունվարի 6-ին` «Էրգենեկոն» գաղտնի ծրագրի գործով և տեղափոխվել Սիլիվրիի բանտ: նաև պետական հեղաշրջման նախապատրաստման, ինչպես նաև պետական այլ կառույցների աշխատանքներին խոչընդոտելու համար:

No comments: