Panorama.am.27-2-2012- Իրանի Իսլամական Հանրապետությունն արգելել է իր տարածքով` Ադրբեջանից Նախիջևանի ինքնավար հանրապետություն վառելիքի փոխադրման վրա : Արդեն 10 օր է` իրանական կողմը թույլ չի տալիս վառելիք փոխադրող ավտոմեքենաների մուտքը Նախիջևան, ինչը ձմեռվա ցուրտ պայմաններում խուճապ է առաջացրել բնակչության մոտ: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ իրանական կողմն իր այդ քայլը բացատրել է նրանով, որ Ադրբեջանից Նախիջևան էներգակիրներ փոխադրող ավտոմեքենաներիը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Նախիջևանում խուճապի մեջ հայտնված բնակչությունը սկսել է բենզին և վառելիք կուտակել: Նախիջևանի ղեկավարությունն, ի դեմս իրեն Նախիջևանի «խան» հայտարարած Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի, ստեղծված խուճապը կանխելու համար բենզինի և վառելիքի վաճառքին լիմիտ է դրել: Բնակչության մեջ իրանացում է սկսվել: Քաղաքացիները զգուշանում են, որ վառելիքի գինը կտրուկ կբարձրանա», -հայտնել է թերթի աղբյուրը` նշելով, որ որպես պատասխան քայլ Նախիջևանի կառավարությունն էլ բնակչությանն արգելել է մթերք (ալյուր, մակարոնեղեն, թռչնամիս, հավկիթ, շաքար և այլն) ու միրգ-բանջարեղեն ներկրել Իրանից:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment