Monday, February 27, 2012

Թուրք փոխվարչապետը Օջալանի հետ բանակցությունները հանցանք չի համարում

News.am. 27-2-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե թուրքական իշխանությունները տարբեր ժամանակներում էլ հանդիպել են ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք փոխվարչապետն ասել է, թե PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից մինչ օրս տարբեր ժամանակներում եւ տարբեր պետական պաշտոնյաներ հանդիպել են Օջալանի հետ։ «Եթե դա պետք է երկրին եւ օգուտ կտա, ապագայում էլ կարող է հանդիպումներ լինեն Օջալանի հետ, ինչպես որ եղել է նախկինում։ Նրա հետ հանդիպումները բնական են եւ հանցանք չեն»,-ասել է Բեքիր Բոզդաղը։ Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։

No comments: