Panorama.am. 16-2-2012- Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գնալով ավելի են վատթարանում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ ռուսական ծառայությունը:
Թեհրանը հարևան երկրին մեղադրում է իր գլխավոր թշնամիներ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Բաքուն մերժում է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն:
«Թեհրանը բավականաչափ իրական և օբյեկտիվ ապացույցներ ունի առ այն, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում սկսել է լայնամասշտաբ հետախուզական և սադրիչ գործողություններ: Իսրայելի հատուկ ծառայություն գործողության շրջանակն այնքան լայն է, որ առանց Ադրբեջանի պաշտոնական շրջանակների և պաշտոնյաների հետ համագործակցության` անհնար է պատկերացնել»,-նշել է Արդի Իրանի Ուսումնասիրման կետրոնի նախագահ Ռաջափ Սաֆարովը:
«Բաքուն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հայտնվել է երկու «կրակների» մեջ: Աջակցել Իրանի դեմ ռազմական գործողությունններին, Ադրբեջանի համար շահավետ չէ, նա կկորցնի իր առևտրային գործընկերոջը: Միևնույն ժամանակ, վատթարացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ Բաքվի համար, նույնպես շահավետ չէ: Երկրներին կապում է մի շարք միջազգային համաձայնագրեր, ինչպես նաև՝ Իսրայելը Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարն է»,- նշում է պարբերականը:

No comments:
Post a Comment