Wednesday, February 22, 2012

Շվեյցարիայում «Խոզ թուրքեր» կարգախոսի համար թուրքերը դատական հայց են ներկայացրել

News.am. 22-2-2012- Շվեյցարիայում «Շվեյցարիայի ժողովրդավարական» կուսակցության (SVP)-ի կայքում «Խոզ թուրքեր» կարգախոսը կատաղեցրել է Շվեյցարիայի թուրքերին։ Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ թուրք փաստաբան Յեթքին Գենչերը հիշյալ կարգախոսի հետ կապված դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 3 տարի պատժաչափի եւ գումարային տուգանքի դատապարտել SVP-ի ղեկավարությանը։ Թուրք փաստաբանը նշել է, թե թուրքերին վիրավորող արտահայտությունը երկար ժամանակ մնացել է կուսակցության կայքում եւ կառուցված է եղել բառախաղի սկզբունքով։

No comments: