Wednesday, February 22, 2012

Թուրքերը ցուցադրաբար կվերանորոգեն Կիպրոսում գտնվող վանքը

HayNews.am. 22-2-2012- Թուրքերը ցուցադրաբար վերանորոգում են ոչ միայն Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական հոգևոր կենտրոնները, այլ նաև փորձում են նման քայլեր կատարել նաև օկուպացված Հյուսիսային Կիպրոսում: CNNTurk-ի փոխանցմամբ` հույն եպիսկոպոս Խրիսոստոմոսը նամակով դիմել է Թուրքիայի վարչապետ Թայիփ էրդողանին, որպեսզի վերանորոգվի թուրքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող Սուրբ Անդրեասի վանքը: Թուրքիայի կառավարությունն այս նամակից հետո որոշում է կայացրել վերանորոգել հունական սրբավայրը: Թուրքական կողմը նաև ընդունել է Հունաստանի Պատրաս համալսարանի կազմած նախագիծը, որի միջոցով էլ պետք է վերանորոգվի հույների համար կարևոր նշանակություն ունեցող վանքը:

No comments: