Wednesday, February 22, 2012

Թուրք երկրպագուներն Ադրբեջանի դրոշներն ինչո՞ւ էին բերել մարզադաշտ

HayNews.am. 21-2-2012- Թուրքիայում հերթական հակահայ հիսթերիայի առիթ է դարձել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» 20-ամյակը: Թուրքերը տարբեր կերպ փորձում են իրենց աջակցությունը հայտնել ադրբեջանցի եղբայրներին, որոնք, ըստ թյուրքական պնդումների, 1992 թվականին «ցեղասպանության» ենթարկվեցին հայերի կողմից: Եվ ահա «աջակցության» նման մի դեպք էլ գրանցվել է Թուրքիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի հանդիպումներից մեկի ժամանակ: Իրենց ազգայնամոլ հայացքներով հայտնի «Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները «Ստամբուլի» հետ հանդիպման ժամանակ խաղադաշտ են բերել Ադրբեջանի դրոշներ` որպես «աջակցության» նշան: Նշենք, որ հենց «Բուրսասփոր» ակումբի Աթաթուրքի անունը կրող խաղադաշտում էր կայացել Աշխարհի 2010 թվականի առաջնութան որակավորման փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը, որի ժամանակ նույնպես տրիբունաներում հայտնվել էին ադրբեջանական դրոշներ:

No comments: