Tuesday, February 14, 2012

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Եթե ապացուցվի, որ ադրբեջանցի դիվանագետը համասեռամոլ է, ապա նա պետք է վտարվի երկրից

Panorama.am. 13-2-2012- «Եթե ապացուցվի, որ ադրբեջանցի դիվանագետը համասեռամոլ է, ապա նա պետք է վտարվի երկրից»: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին: Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետի` Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթի» մասին հայտնած տեսակետին, նշել է. «Մեջլիսը վերոնշյալ խնդրի հանդեպ անտարբեր չի մնալու, ես` որպես Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հետամուտ եմ լինելու, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը քննի այդ հարցը, և եթե պարզվեց, որ նա համասեռամոլ է, ապա առաջին իսկ առիթի դեպքում ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից»: Հիշեցնենք, որ իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` Թեհրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էբրահիմ Ղաֆարովն Ադրբեջանին նվիրված կոնֆերանսներից մեկի ժամանակ, պատասխանելով ամռանը Բաքվում կազմակերպվելիք Եվրատեսիլ մրցույթի օրերին համասեռամոլների շքերթի անցկացման մասին հարցին, հպարտորեն ընդգծել էր, որ դա վկայում է, որ Ադրբեջանում խոսքի ազատություն գոյություն ունի:

No comments: