Tert.am. 13-2-2012- Իրանը հերքում է Հնդկաստանում և Վրաստանում իսրայելական դիվանագետների ավտոմեքենաների վրա հարձակումներում իր ներգրավվածությունը, այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` հղում կատարելով Հդկաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը:
«Իրանը դատապարտում է բոլոր տեսակ ահաբեկչական գործողությունը, և մենք հերքում ենք Իսրայելի իշխանությունների բոլոր սուտ մեկնաբանությունները: Այդ մեղադրանքները ճիշտ չեն և ակնհայտ սուտ են, ինչպես և նախկին դեպքերում», - ասել է դեսպան Մեհդի Նաբիզադեհան:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Դելիում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով իսրայելցի մի դիվանագետ վնասվածք էր ստացել: Միաժամանակ տեղեկություն էր ստացվել, որ պայթուցիկ սարք էր հայտնաբերվել Վրաստանում Իսրայելի դեսպանատան մոտ:
Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր. «Այսօր մենք երկու ահաբեկության ականատես եղանք` Հնդկաստանում և Վրաստանում: Աշխարհում ահաբեկչության գլխավոր արտահանող Իրանն է կանգնած դրանց հետևում»:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment