News.am. 14-2-2012- Ադրբեջանի վիճակը ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում լուրջ մտահագության տեղիք է տալիս: Գտնվելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, Ադրբեջանը ուղղակի «հնազանդ լսող էր»: Բայց Իրանի շուրջ աճող լարվածությունը այդ փոքր երկիրը վերածել է ճակատային գոտու եւ դարձրել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ընթացող լրտեսական պատերազմների կենտրոն: Այդ մասին հաղորդում է The Times-ի թղթակիցը Շերա Ֆրենքելը Բաքվից:
Արեւելք-Արեւմուտք հետազոտական կենտրոնի նախահագ Էրեսթուն Օրուջլուի կարծիքով, Բաքուն այժմ նույն կարգավիճակում է, ինչպիսին Նորվեգիան Առաջին համաշխարհայինի ժամանակ, կամ էլ Կասաբլանկան Երկրորդ համաշխարհայի տարիներին: «Այո, հենց այդպես` դա լրտեսության կենտրոն է»:
Օրուջլուն հայտնել է, որ Իրանի հեղափոխական գվադիայի հազարավոր անդամներ լրտեսական գործողություններ են ծավալում Ադրբեջանում: Նրա գնահատմամբ, թվով քիչ լրտեսներ կան Իսրայելի Մոսադ գործակալությունից, բայց նրանք «շատ ավելի արդյունավետ ձեւով են գործում»: «Իրանցիները բացահայտ են գործում, նրանք ցանկանում են, որ բոլորն իմանան, որ իրենք այդտեղ են: Իսրայելցիները շատ ավելի նրբանկատ են, ինչպես ամերիկացիները: Բայց ի վերջո, բոլորն էր գիտեն, որ նրանք եւս այստեղ են»,-ասում է փորձագետը:
Ռուս-ադրբեջանական սահմանի վրա գտնվող Գաբալայի պաշտպանական ռադիոլոկացիոն կայանը եւս ունի հետախուզական նշանակություն: Դա կառուցվել է դեռ խորհրդային շրջանում, բայց փորձագետի պնդմամբ, դրա սարքավորումները ներկայումս կապված են այլ գործակալությունների գործունեության հետ, գրում է The Times-ը:
Քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն The Times-ի թղթակցին հայտնել է, որ լրտեսական ցանցերը «ակնհայտ գաղտնիք են» Բաքվում: «Մենք բոլորս էլ գիտենք, որ նրանք այստեղ են: Հայտնի չէ միայն, թե որքան գումար են նրանք վճարում Ադրբեջանի կառավարությանը որպես կաշառք»:
ԱՄՆ-ը եւս երկու խոշոր սարքավորումներ է կառուցել Ադրբեջանում. մեկը հարավում` Իրանին դիտարկելու համար, մյուսը` հյուսիսում` Ռուսաստանին վերահսկելու համար, ասում են Բաքվի փորձագետները:
Ալիզադեի կարծիքով, Ադրբեջանը գնալով ավելի բացահայտ է խոսում Իրանի դեմ: Այդ առումով հատկանշական է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչների` Ադրբեջանը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելու առաջարկը:
Թեհրանը անհանգստացած է այդ զարգացումներով` մտահոգվելով, թե որքան ակտիվ դերակատարություն կարող է ունենալ Ադրբեջանը Իրանի դեմ նախապատրաստվող ռազմանական ներխուժման պարագայում, ասել է Ալիզադեն «Նրանք զգում են, որ մեծ սեպ է առաջանում մեր երկրների միջեւ: Նրանք սպառնում են` ասելով որ պատերազմ կսկսեն հարեւան շրջանների, այդ թվում մեր դեմ, եթե նրանք զգան Իսրայելի սպառնալիքը: Դա վտանգավոր է մեզ համար, քանի որ մենք չենք կարող միայնակ դիմագրավել նրանց դեմ եւ մենք համոզված չենք, թե որքանով Արեւմուտքը կօժանդակի մեզ»,-նշել է քաղաքագետը, մեջբերում է բրիտանական թերթը:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment