Tuesday, February 21, 2012

Ճապոնիան Իրանից ներկրումները կրճատելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել

1in.am. 21-2-2012- Ճապոնիայի առևտրի և արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ իրենք ԱՄՆ-ի հետ դեռևս համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե Ճապոնիան որքանով պետք է կրճատի Իրանից նավթի ներկրումները: Associated Press-ը հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ Ճապոնիան Իրանից նավթի ներկրումները կկրճատի տարեկան 11 տոկոսով: Yomiuri թերթը տեղեկացնում է, որ այս կերպ Ճապոնիան կփորձի խուսափել ԱՄՆ-ի կողմից ներկայացվող պատժամիջոցներից: Yomiuri-ի հաղորդմամբ՝ Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել անցած շաբաթ կայացած բանակցությունների ժամանակ` կնքելով պաշտոնական գործարք:

No comments: