Wednesday, February 22, 2012

Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի ճգնաժամի լուծման «այլ տարբերակները»

Tert.am. 21-2-2012- Միացյալ Նահանգները, ինչպես և նախկինում` կողմ են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, սակայն անհրաժեշտության դեպքում, Բաշար Ասադի ռեժիմի դեմ հնարավոր են համարում նաև «հավելյալ միջոցների» կիրառումը: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: «Մենք, քաղաքական լուծումը` իրավիճակի կարգավորման լավագույն տարբերակն ենք համարում », - հավաստել է Նուլանդը: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի հետագա ռազմականացմանը նպաստելու մեջ իմաստ չի տեսնում: «Սակայն, եթե մեր բոլորիս ճնշումների ներքո Ասադին հեռացնել չստացվի, ապա մենք ստիպված կլինենք հավելյալ միջոցներ ևս դիտարկել», -ասել է նա: Интерфакс-ը Նուլանդի հայտարարությունը մեկնաբանում է այսպես. «Վաշինգտոնը չի դիտարկում Սիրիայի ընդդիմադիրներին զինելու հնարավորությունը, սակայն նման տարբերակ հետագայում հնարավոր է»:

No comments: