News.am. 22-2-2012- Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթ է ունեցել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետն ի նշան համերաշխության հացադուլ հայտարարած իր կուսակիցների, ամբիոնին է մոտեցել «Հացադուլ» գրությունով մի թիկնոցով եւ խոսքը սկսել է «Հարգելի հայ եղբայրներ» արտահայտությամբ՝ այնուհետ նշելով նաեւ Թուրքիայում ապրող ազգային մյուս փոքրամասնությունների անունները։
Գյուլթան Քըշանաքը նշել է, թե Թուրքիայում թուրքերենից բացի բոլոր լեզուները վերացման վտանգի տակ են։ Այս երկրում միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրենց մայրենի լեզվով բավարար խոսեն եւ զրկված են այն գալիք սերունդներին փոխանցվելուց։ «Թուրքիայում ակցիաներ են իրականացնում «քաղաքացի, թուրքերեն խոսիր», միեւնույն ժամանակ այլ լեզվով խոսելու համար մարդկանց դատում են»,-ասել է քուրդ կուսակցապետը՝ հավելելով, որ ինքը ելույթի սկզբում այս հողերում բոլոր ժողովուրդներին փորձեց ասել, որ մայրենի լեզուն հպարտություն է։
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment