Wednesday, February 29, 2012

Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշուման հետ կապված հայտարարություն է տարածել: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳն-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Ֆրանսիայի իրավական ամենաբարձր ատյանի կողմից սարսափելի սխալի ուղղումը գոհացուցիչ է: Նշենք, որ փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է նոր օրինագիծ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:

No comments: