Tert.am. 28-2-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ առաջարկել Սենատի քննարկմանը։
Ըստ ֆրանսիական Le Figaro պարբերականի՝ Սարկոզին հաստատել է իր մտադրությունը և կառավարությանը հանձնանարարել է օրինագծի նոր տեքստ կազմել հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի այսօրվա որոշումը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խոհուրդն այսօրվա որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը, որը մինչև մեկ տարի բանտարկություն և 45.000 եվրո տուգանք պիտի սահմաներ Ֆրանսիայում ցեղասպանությունները ժխտողների համար։
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն այս որոշումն ընդունել է չնայած այն բանին, որը դրան դրան դեմ են եղել նախարարներից մի քանիսը, այդ թվում արտգործնախարար Ալեն Ժյուպեն։
Սահմանադրական խորհրդի այսօրվա որոշման մեջ նշվում է, որ այն չի տարածվում 2001թ. հունվարի 29-ի որոշման վրա, որով Ֆրանսիան ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը։
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment