Wednesday, February 29, 2012

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել

Tert.am. 28-2-2012-Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել «Էսպո» կոնվենցիայի («Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիա) քարտուղարություն` «Հայաստանի տարածքում նոր ատոմային ռեակտորի (Մեծամորի ատոմակայանում) կառուցման ընթացքում կոնվենցիայի պահանջները չկատարելու առնչությամբ»: Այս մասին ադրբեջանականTrend.az կայքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ռասիմ Սատարզադեն: Սատարզադեի խոսքով` մարտին Ժնևում (Շվեյցարիա) տեղի է ունենեալու «Էսպո»-ի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է նաև Ադրբեջանի վերոնշյալ հայցը: «Նոր ռեակտորի կառուցման առնչությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև ադրբեջանական կողմին: Ադրբեջանը ևս պետք է իր կարծիքը հայտնի այդ հարցի առնչությամբ: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը, օրենքի համաձայն, հետևում է բոլոր ընթացակարգերին, հայկական կողմը հայտարարել է, թե շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգն իրականացնելու է կոնվենցիայի շրջանակից դուրս, այդ իսկ պատճառով Ադրբեջանը Հայաստանի դեմ` կոնվենցիայի պահանջները չկատարելու մասին հայց է ներկայացրել»,-ասել է Սատարզադեն: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հրապարակել է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի բնապահպանական ազդեցության գնահատականը:

No comments: