Նրանք հույսը դնում են ԱՄՆ-ի օգնության վրա:
Haynews.am. 28-2-2012- Օրերս «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Ադրբեջանի և Իրանի փոխհարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Regnum-ը, հարցմանը մասնակցել է 500 հոգի:
Կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Էլհան Շահինօղլուն հաղորդել է, որ հարցման նպատակն է ուսումնասիրել պաշտոնական Թեհրանի քաղաքականության և վերջին շրջանում Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ բնակչության կարծիքը:
Այն հարցին, թե «Ինչո՞ւ է Իրանը գնում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը», հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ կերպ. «Թեհրանը կարծում է, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանը հանդես կգա Արևմուտքի կողմից» (55%), «Թեհրանը բարկացած է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների բարելավման պատճառով» (33%), «Թեհրանը վախենում է Ադրբեջանի զարգացումից և իրանական ադրբեջանցիների հավանական ակտիվությունից» (12%):
Իսկ այն հարցին, թե «ԱՄՆ-ի և Իսրայելի` Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանն Ադրբեջանի դեմ», հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ կերպ. «Հնարավոր են սադրանքներ Ադրբեջանի տարածքում» (37%), «Թիրախ կհանդիսանան Ադրբեջանին պատկանող ածխաջրածնային հանքերը» (28%), «Կփակի սահմանն Ադրբեջանի հետ» (22%), «Իրանն Ադրբեջանի դեմ ոչ մի ռեալ քայլ չի ձեռնարկի» (13%):
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment