1in.am. 27-2-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր Բրյուսելում կայանալիք Արտաքին հարցերով խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է ավելի ծանրակշիռ դեր ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Էշթոնը հավելել է, որ այսօր կայանալիք այդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու համընդհանուր քննարկում՝ նվիրված Հարավային Կովկասում առկա իրավիճակին. «Գլխավոր թեմաներից մեկը դառնալու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մենք կքննարկենք, թե ԵՄ-ի խորհուրդն ինչ կարող է անել այդ կապակցությամբ:
Թեպետ ԵՄ-ը միջնորդի կարգավիճակով անմիջականորեն ներառված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ նա Հարավային Կովկասում նշանակել է իր հատուկ ներկայացուցչին՝ Ֆիլիպ Լեֆորին»:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment