1in.am. 29-2-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Վաշինգտոնում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանը.
«Ռազմական միջամտությունը չի հանդիսանում Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ճանապարհ: ՆԱՏՕ-ն կարծում է, որ ներկայումս միջազգային ջանքերը պետք է կենտրոնացվեն տվյալ խնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղիների փնտրտուքի վրա:
ՆԱՏՕ-ն՝ որպես ամբողջական ալյանս, ներգրավված չէ Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորման գործընթացում, ինչը չի կարելի ասել նրա առանձին անդամների դեպքում: Մյուս կողմից էլ Թեհրանը պետք է կատարի ստանձնած միջազգային պարտավորություններն ու ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը»:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment