Panorama.am. 7-2-2012- «Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Ինչո՞ւ է Թուրքիան կորցնում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը» խորագրով հոդվածը:
«Արդի Թուրքիայի ներքին քաղաքականությունը զարմացնում է իր անմտությամբ: Հավանաբար, ապագա պատմաբանները ավելի մանրամասն կնկարագրեն այն, ինչ տեղի է ունենում այս երկրում: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը ցանկանում է, որքան հնարավոր է շուտ բաժանվել անցյալից, սկսել ազգի պատմությունը «նոր էջից»:
Ավելի ակտիվ, անշուշտ, հանդես է գալիս Թուրքիայի իշխող և գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն:
Ընդդիմություն հաճախ իշխող կլանին քշում է «պատմական ծուղակ», երբ ընդդիմությունը ցանկանում է հետաքննություն անցկացնել որևէ իրադարձության վերաբերյալ, որը կապված է պատմության հետ: Էրդողանի կառավարությունը որոշում է «պահարանից դուրս հանել կմախքը», այնտեղ էլ նրան վրա թափվում են տասնամյակների «ոսկորները»: Մի կողմից իշխող կուսակցության մոտ մեծ է հավանականությունը գայթակղվել և բոլոր մեղքերի համար դատապարտել Քեմալ Աթաթուրքին»,- նշված է հոդվածում:
«Բայց դրան ի պատասախան ստանում է պահանջ՝ մինչ քաղաքական գնահատական տալը, բացել բոլոր արխիվները և անցնել բոլոր ողբերգությունների ուսումնասիրությանը: Այսպիսով, Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը՝ առանց նախնական պատմա-քաղաքական վերլուծության բոլոր փաստաթղթերի, որն էլ սկզբունքորեն հակասում է Թուրքիայի քաղաքական որոշումներին:
Եվս մեկ տարր Թուրքիայի անմիտ քաղաքականության. պետք է որոշել, որտեղ է վերջանում ներքին քաղաքականությունը, և որտեղ սկսվում արտաքինը: Արտաքին քաղաքականության մեջ վատթարացված են հարաբերությունները Ֆրանսիայի հետ, լավ չեն հարաբերությունները Իսրայելի հետ, ճնշված հարաբերություններ Հունաստանի հետ, ոչ այնքան լավ են հարաբերությունները հարևան Իրանի հետ, վատ են հարաբերությունները Իրաքի հետ:
Միևնույն ժամանակ Թուրքիան պետք է հրապարակայնորեն ընդունի քրդական գործոնը, իսկ ամեն ինչ հանգում է նրան, որ այս ամենի հետ մեկտեղ կբարձրացվի նաև հայկական հարցը»,- նշել է Տարասովը:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment