Sunday, February 12, 2012

Ահմադինեժադը խոստացել է նոր միջուկային ծրագրեր ներկայացնել

Tert.am. 11-2-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանն առաջիկայում հայտարարելու է «մի քանի կարևոր միջուկային ծրագրերի» իրականացման մասին: Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստառադիոկորպորացիան, Ահմադինեժադը նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի իսլամական հեղափոխության 33-ամյա տարեդարձի կապակցությամբ (1979թ. փետրվարի 11-ին Իրանում տապալվեց շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլևիի վարչակարգը, ինչն էլ նշանավորեց երկրում 2500-ամյա միապետական կառավարման ավարտը) ժողովրդին ուղղված իր ելույթում: ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:

No comments: