Sunday, February 12, 2012

Թուրք նախարարը Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին «ատելության վաճառական» է անվանել

News.am. 11-2-2012- Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հերթական անգամ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում անվայելուչ արտահայտություն է թույլ տվել։ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար Շվեյցարիայում Բաղըշի դեմ սկսված հետաքննության հետ կապված Euronews-ի լրագրողի հարցին, թուրք նախարարը պատասխանել է, թե Ցյուրիխում ասածը կարող է ամեն տեղ կրկնել։ «Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի հիման վրա 1915-ը ցեղասպանություն ճանաչելն անիմաստ է, սակայն մենք կոչ ենք անում, որ Հայաստանն էլ, 3-րդ երկրներն էլ բացեն արխիվները։ Թող ստեղծվի անկախ մի մարմին եւ քննարկի, որից հետո կտեսնենք թե ինչ է եղել 1915-ին։ Մենք դեմ ենք առանց դատարանի դատաստանին։ 1915-ը որպես ցեղասպանություն ճանաչելը մի խումբ լոբբիստների եւ ատելության վաճառականների ջանքեր են։ Մենք չենք մտնի այդ խաղի մեջ»,-ասել է Էգեմեն Բաղըշը։ Էգեմեն Բաղըշը նաեւ քիչ հավանական է համարել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տարածվի Եվրամիության երկրներում։

No comments: