1in.am. 17-2-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում դատապարտվել են 3 ադրբեջանցի ակտիվիստներ, որոնք մեղադրվում էին Ադրբեջանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Թեհրանի հեղափոխական դատարանը նրանցից երկուսին՝ Իսմաիլ Բարզգարիին և Ռասուլ Հեյդարզադեին դատապարտել է 7-ական տարի ժամկետով, իսկ Ջավադ Զադկամին՝ 3 տարի ժամկետով: Դատական գործընթացն անցել է դռնփակ պայմաններում: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են 2011 թվականի ապրիլին, Թավրիզում:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment