Friday, February 17, 2012

Ամերիկացի գեներալն ակամա գովում է Իրանի իշխանություններին

Report.am. 17-2-2012- Իրանի դեմ հարձակվելու դեպքում այդ երկիրը պատրաստ է հակահարված տալու, բայց եւ իրանական իշխանությունները դժվար թե նախահարձակ լինեն, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Ռոնալդ Բերջեսը՝ ելույթ ունենալով սենատի լսումների ժամանակ։ "Իրանը կարող է որոշ ժամանակով փակել Օրմուզի նեղուցը եւ նույնիսկ հրթիռներ արձակել ԱՄՆ-ի ուղղությամբ, բայց միայն այն դեպքում, եթե հարձակման ենթարկվի",-Բերջեսի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ "Իրանը կարող է նաեւ ահաբեկչությունների շարք սկսել ամբողջ աշխարհում, բայց քիչ հավանական է, որ ինքը բախում հրահրի կամ առաջինը հարձակվի",-ասել է ամերիկյան գեներալը։

No comments: