Thursday, February 9, 2012

Ահմադինեժադը կողմ է, որ Հռոմի պապը Իրան այցելի

Tert.am. 8-2-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն է հայտնել, որ իր երկիր այցելի հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը: INTERFAX-ի հաղորդմամբ` նաման հայտարարություն է արել Վատիկանում Իրանի դեսպան Ալի Ակբար Նասերին: «Եթե հովվապետը որոշի մեր երկիր այցելել, մենք նրա պատվին հիասքանչ ընդունելություն կկազմակերպենք: Ինչ վերաբերվում է կառավարությանը, ապա այն խանդավառությամբ կընդունի նման հնյուրին», - նշել է Իրանի դեսպանը: Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ Հռոմի պապը Իրան այցելելու հրավեր ստացել է նաև նախկինում, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չի տվել:

No comments: