Thursday, February 9, 2012

Եթե ԱՄՆ-ն հարձակվի, մեր պատասխանը չի ուշանա. իրանցի դեսպան

Իրանն ի վիճակի է դիմակայել ամերիկյան հարձակմանը: Մոսկվայում Իրանի դեսպանի խոսքերն է մեջբերում Reuters-ը: «Ամերիկացիները քաջատեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Իրանը: Նրանք գիտեն, թե ինչ պինդ ազգ են իրանցիները: Եվ հենց դա է պատճառը, որ մենք կդիմակայենք հակառակորդի հարձակմանը, դեռ ավելին` մեր պատասխանը չի ուշանա», - հայտարարել է Մահմուդ Սաջադին: Հիշեցնենք, որ ամերկյան իշխանությունները փորձում են ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրերից: Ավելի վաղ ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ էր կիրառել Իրանի և այդ երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ: Նշենք, որ դեռ նախորդ շաբաթ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանեթան հայտարարել էր, թե մեծ է հավանականությունը, որ Իսրայելը գարնանը հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին:

No comments: