Saturday, February 11, 2012

Բաղըշը կասկածում է որ Հայոց ցեղասպանության քրեականացումը կտարածվի ԵՄ-ում

Թուրքիայի` Եվրոպայի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հարցազրույց է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը:
- Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել ձեր հայտարարության հետ կապված, որը դուք արել էին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը մեկնաբանելիս: Ֆրանսիայում նույնպես այդ ուղղությամն գործողություններ են իրականացվում: Ձեզ չի անհանգստացնում, որ դա կարող է տարածվել ողջ Եվրոմիության տարածքով: - Եվրամիության կարևորագույն սկզբունքներից մեկը կարծիքի արտահայտման ազատությունն է: Այն, որ ԵՄ անդամ երոշ երկրներ խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ են ընդունում, տրամաբանության բացակայության մասին է վկայում: Դա հակասում է եվրոպական սահմանադրությանն ու ԵՄ օրենսդրությանը: Ցյուրիխում արդեն ասել եմ, ասում եմ այստեղ և կհայտարարեմ նաև այլ վայրերում , որ մեր ունեցած տեղեկություններով, մեր արխիվների համաձայն իմաստ, տրամաբանություն չկա 1915 թ-ի իրադարձությունները ցեղասպանություն կոչելու համար: Կոչ ենք անում Հայաստանին և երրորդ երկրներին բացել իրենց արխիվները: Եկեք անկախ հանձնաժողով ստեղծենք, որին կմասնակցեն հայ, ռուս, թուրք, եվրոպացի ու ամերիկացի պատմաբաններ : Եվ թող այդ բոլոր երկրները բացեն իրենց արխիվները, որպեսզի մենք կարողանանք վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել 1915թ.-ին: Դրանից հետո կկարողանանք գնահատել իրավիճակը: Սակայն ներկայում, դա առանց դատ ու դատաստանի վճիռ է: Որոշակի լոբբիների կողմից այսօր տրամադրված տեղեկությունների հիման վրա 1915թ-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելը, սնում է ատելությունը: Մենք հրաժարվում ենք իրենց խաղի մեջ մտնել: - Իսկ հնարավո՞ր է դա տարածվի ողջ Եմ տարածքով: - Դա հակասում է Եվրամիության սկզբունքներին: Նման բանը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է, որ ԵՄ 27 անդամները միաձայն որոշում ընդունեն: Սակայն քիչ հավանական է, որ 27 երկրները միանգամից որոշեն նման բան անել:

No comments: