Panorama.am-2012-2-11-«Голос Армении»-ն ներկայացրել է թերթի լրագրող-վերլուծաբան Արիս Ղազինյանի հեղինակած «Полигон Азербайджан» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման աշխատանքներն իրականցվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից: Շնորհանդեսի բացման խոսքում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը, որին և, ինչպես նշել է Ա. Ղազինյանը, պատկանում է գրքի ստեղծման գաղափարը, նշել է, որ տվյալ հրատարակությունը մեկն է Կենտրոնի հովանու ներքո անցյալ տարի լույս տեսած հրատարակություններից: Բացի այդ, Ա. Սաղաթելյանը նշել է, որ փետրվարին սպասվում է ղարաբաղյան հարցի թեմատիկայով ևս երկու ֆիլմերի շնորհանդես` «Սովորական ցեղասպանություն. «Օղակ» օպերացիան» և 1992թ-ին Աղդամի մոտակայքում տեղի ունեցած, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմը:
«Полигон Азербайджан» գրքի հեղինակ Ա. Ղազինյանը շեշտել է նման գրքի հրատարակման կարևորությունը` այսօր առկա տեղեկատվական հակազդեցության համատեքստում: Հեղինակը նշել է, որ գրքում առկա հետազոտության հիմնական նպատակներից էր ապացուցել և ցույց տալ, որ ոչ թե ղարաբաղյան հակամարտության արդյունքում է ծագել հայ-ադրբեջանական հակամարտությունը, այլ հակառակը` Արցախյան պատերազմն է հայ-ադրբեջանական անտագոնիզմի արդյունքը:
Saturday, February 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment