Monday, February 27, 2012

Թուրքական պարբերական. Հայերի դեմ ռասիստական ագրեսիայով ցույց` Ստամբուլում

Panorama.am. 27-2-2012- Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նախօրեին անցկացվել է բողոքի հանրահավաք և քայլերթ` ի հիշատակ 20 տարի առաջ տեղի ունեցած Խոջալուի դեպքերի: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանրահավաքն ընթացել է խիստ ընդգծված հակահայկական կոչերով ու լոզունգներով, ծածանվել ու վանկարկվել են «գորշ գայլերին» փառաբանող, հայությանը վարկաբեկող պաստառներ ու կարգախոսներ: Մասնավորապես «Էնսոնհաբեր» (Ensonhaber) լրատվական կայքը հայտնում է, որ թուրք ազգայնականների պաստառներին եղել են հայերին ուղղված հայհոյանքներ: «Բոլորդ հայ եք, բոլորդ բ... տղա եք:» «Այսօր Թաքսիմում, վաղը` Երևանում»: «Գորշ գայլերն այստեղ են, հայերն ո°ւր են»: «Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված ցույցը վերածվել է հայերին թիրախ ընտրած, Դինքի սպանությունը կազմակերպածներին մեծարող ռասիստական ագրեսիայով ցույցի»,- գրում է թուրքական պարբերականը` հավելելով, որ ֆաշիստական բնույթ ու բովանդակություն ունեցող այդ ցույցին մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ով իր ելույթի ժամանակ նշել է. «Խոջալուում թափված արյունը գետնին չի մնալու»:

No comments: