Tert.am. 27-2-2012- Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը Բրյուսելում անցկացվող նիստում Սիրիայի հարցով որոշում է ընդունել, որը նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ նոր սահմանափակումներ է ներառում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, որոշումը կհրապարակվի ամենամոտ ժամանակներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սիրիայի կառավարական զորքերն այսօր վերսկսել են ռմբակոծությունները Հոմսում: Զոհվել է առնվազն երկու մարդ, իսկ վիրավորների մասին չի նշվում: Հոմսում ռմբակոծությունները շարունակվում են փետրվարի սկզբից. այս ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Ռմբակոծություններից ամենաշատը տուժում է Բաբ Ամր թաղամասը:
2011թ. մարտից Սիրիայում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու Ասադի հակառակորդների միջև: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի, զոհվել է մոտ 6.000 մարդ:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment