News.am. 7-2-2012- Թուրքիայի նախագահական ապարատի դեմ Դերսիմի կոտորածների համար առաջին դատական հայցը ներկայացրել է 83-ամյա Ալի Դողանը։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 8 տարեկան Ալին ծանր վիրավորվել է, որի համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ 1 մլն լիրա փոխհատուցման դատական հայց է ներկայացրել Թունջելիի քաղաքացիական գործերով դատարան։ Հայցն ընդունվել է դատարանի կողմից եւ պատասխանելու համար գրություն է ուղարկվել Թուրքիայի նախագահական ապարատին։
Նշվում է, որ Ալի Դողանը փոխհատուցման հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Դերսիմի կոտորածների համար ներողություն է խնդրում։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։Tuesday, February 7, 2012
Դերսիմի կոտորածների համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ փոխհատուցման հայց է ներկայացվել
News.am. 7-2-2012- Թուրքիայի նախագահական ապարատի դեմ Դերսիմի կոտորածների համար առաջին դատական հայցը ներկայացրել է 83-ամյա Ալի Դողանը։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 8 տարեկան Ալին ծանր վիրավորվել է, որի համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ 1 մլն լիրա փոխհատուցման դատական հայց է ներկայացրել Թունջելիի քաղաքացիական գործերով դատարան։ Հայցն ընդունվել է դատարանի կողմից եւ պատասխանելու համար գրություն է ուղարկվել Թուրքիայի նախագահական ապարատին։
Նշվում է, որ Ալի Դողանը փոխհատուցման հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Դերսիմի կոտորածների համար ներողություն է խնդրում։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment