News.am. 11-2-2012- Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) 2008 թվականից սկսած գաղտնալսել է թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի, գլխավոր խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարի, համակարգող Մարգար Եսայանի, լրագրող Մեհմեդ Ալթանի եւ Taraf-ի նախկին լրագրող Ամբերին Զաման-ի հեռախոսազրույցները։
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Taraf-ի լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու թույլտվության համար 2008-ի հոկտեմբերի 30-ին դիմել է դատարան՝ պնդելով, որ այդ անձիք կապի մեջ են ահաբեկչական կառույցների անդամների հետ։ Նշվում է, որ MIT-ը 3 ամիսը մեկ թարմացրել է իր դիմումը։ Բացի այդ, MIT-ը թաքցրել է լրագրողների իրական անունները եւ նրանց անունների փոխարեն գրել օտարեկրացիների անուններ։
Իմանալով, որ իրենց գաղտնալսում են, Taraf թերթի լրագրողները պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել թե MIT-ի, թե իրենց գաղտնալսելու թույլտվություն տված դատավորների դեմ։
MIT-ի ցուցակում Մարգար Եսայանի անունը նշված է եղել որպես Վահան եւ Հոսաին Սեյֆուլահ։
Նշենք, որ Taraf թերթի լրագրողները Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եզակի լրագրողների թվում են եւ պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին։Saturday, February 11, 2012
Թուրքիայի ազգային հետախուզությունը գաղտնալսել է հայազգի լրագրողի հեռախոսազրույցները
News.am. 11-2-2012- Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) 2008 թվականից սկսած գաղտնալսել է թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի, գլխավոր խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարի, համակարգող Մարգար Եսայանի, լրագրող Մեհմեդ Ալթանի եւ Taraf-ի նախկին լրագրող Ամբերին Զաման-ի հեռախոսազրույցները։
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Taraf-ի լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու թույլտվության համար 2008-ի հոկտեմբերի 30-ին դիմել է դատարան՝ պնդելով, որ այդ անձիք կապի մեջ են ահաբեկչական կառույցների անդամների հետ։ Նշվում է, որ MIT-ը 3 ամիսը մեկ թարմացրել է իր դիմումը։ Բացի այդ, MIT-ը թաքցրել է լրագրողների իրական անունները եւ նրանց անունների փոխարեն գրել օտարեկրացիների անուններ։
Իմանալով, որ իրենց գաղտնալսում են, Taraf թերթի լրագրողները պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել թե MIT-ի, թե իրենց գաղտնալսելու թույլտվություն տված դատավորների դեմ։
MIT-ի ցուցակում Մարգար Եսայանի անունը նշված է եղել որպես Վահան եւ Հոսաին Սեյֆուլահ։
Նշենք, որ Taraf թերթի լրագրողները Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եզակի լրագրողների թվում են եւ պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment