Thursday, February 9, 2012

Ադրբեջանահայերը թույլ չեն տա, որ ադրբեջանցիները Արցախ վերադառնան

HayNews.am. 8-2-2012- «Վերջերս տիկին Հրանուշ Խառատյանն առաջարկեց Ադրբեջանից այն փախստականներին, ովքեր անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով չեն կարող վերադառնալ իրենց բնակավայր, վերաբնակեցնել Արցախի ազատագրված տարածքներում: Մենք դեմ ենք, որ ադրբեջանցի թուրքի ոտքը պղծի Ղարաբաղը, մենք ավելի շատ կվտանգենք մեր կյանքը, քան թույլ կտանք, որ ադրբեջանցիները Արցախ վերադառնան»,- հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Մենք անհնար ենք համարում, որ ադրբեջանահայերը, ղարաբաղահայերն ու ադրբեջանցիները միասին բնակվեն Արցախում»,- հայտարարել է Այվազյանը: Բանախոսը հավելել է. «Մենք բաց ենք բոլոր բանակցությունների համար, սակայն դեմ ենք, որ այդ հարցը ներքաղաքական ասպարեզ է մտնում: Ինչպես տեսնում ենք` Աշոտ Մանուչարյանը և Հրանուշ Խառատյանը ցանկանում են ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում լավ տեղեր զբաղեցնել և դրանից ելնելով հարցը շահարկում են»: Ադրբեջանի փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանն էլ նկատել է. «Ես կասկածում եմ, որ այդ մարդիկ ցանկանում են քաղաքականացնել և խնդիրն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար»:

No comments: