Thursday, February 9, 2012

Իսրայելի նախագահը խաղաղության ուղերձ է հղել Իրանին

Tert.am. 9-2-2012- Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խաղաղության ուղերձ է հղել իրանցիներին երկրի խորհրդարանից` ասելով, որ երկու ժողովուրդների թշնամանալու անհրաժեշտություն չկա, հայտնում է al-Arabiya-ն: «Մենք միմյանց թշնամի չենք ծնվել և անհրաժեշտություն չկա, որպեսզի թշնամիների պես ապրենք», - ասել է Պերեսը Կնեսետի հիմնադրման 63-րդ տարեդարձի առիթով իր ելույթում: «Թույլ մի տվեք որպեսզի թշնամության նշանները ստվեր նետեն ձեր պատմական ժառանգությանը: Ձեր ժողովուրդը խելամիտ ժողովուրդ է, որը ձգտում է բարեկամության և խաղաղության և ոչ հակամարտության ու պատերազմների», - հավելել է Պերեսը` իր խոսքը հղելով իրանցի ժողովրդին: Իսրայելական կողմի այս հայտարարությունը հնչել է այն բանից օրեր անց, երբ Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելը վերացման ենթակա «քաղցկեղի ուռուցք» է անվանել: Նախքան 1979-ի իսլամական հեղափոխությունը Իրանում այդ երկրի շահը ջերմ հարաբերություններ ուներ Իսրայելի հետ:

No comments: