Monday, February 13, 2012

«Ալ Քաիդայի» առաջնորդը Բաշար Ասադին տապալելու կոչ է արել

News.am. 12-2-2012- Միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի առաջնորդ Այման ալ Զավահիրին հեռուստաուղերձով դիմել է Սիրիայի ժողովրդին եւ աշխարհի մի շարք մահմեդական երկրների` նախագահ Բաշար Ասադի ռեժիմի տապալման կոչ անելով:Ալ Զավահիրիի ուղերձը հրապարկվել է համացանցում իսլամական կայքերից մեկում: Ահաբեկիչը սիրիացիներին կոչ է արել Ասադի ռեժիմի դեմ պայքարում հույսը չդնել Արեւմուտքի կամ արաբական պետությունների օգնության վրա:«Սիրիայում կառավարության դեմ պայքարող մեր ուժերը հույսը չեն դնում Արեւմուտքի, Թուիրքիայի կամ արաբական երկրների վրա...Սիրիայում մեր մարդիկ կախված չեն Արաբական պետությունների լիգայից եւ նրանց կոռումպացված կառավարություններից»,-ասել է Բեն Լադենի իրավահաջորդը` խնդրելով Թուրքիայի, Իրաքի, Լիաբանանի եւ Հորդանանի մահմեդականներին օգնության հասնել Սիրիայում իրենց գրոհայիններին:

No comments: