Wednesday, February 8, 2012

Հետաձգվել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև անցագրային ռեժիմի մեղմացման բանակցությունները

1in.am. 8-2-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև անցագրային ռեժիմի մեղմացման մասին բանակցությունները, որոնք պլանավորված էին փետրվարի 7-ին: Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտարարել է, որ այդ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է միայն եղանակային վատ պայմաններով (դրանց պատճառով Բաքվի օդանավակայանում հետաձգվել են մի շարք չվերթներ): Կոբիան նշել է. «Որևէ այլ խնդիր չկա: Առաջին նիստը տեղի կունենա փետրվարի վերջին: Ներկայումս մենք ճշգրտում ենք այդ բանակցությունների անցկացման ստույգ ժամկետը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած ԵՄ Նախարարների խորհրդի նիստում որոշվեց մանդատ տրամադրել Եվրահանձնաժողովին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի և ռեադմիսիայի մեղմացման բանակցություններ սկսելու համար։

No comments: