Thursday, February 9, 2012

Եթե օրենքը չընդունվեր, մենք նորից կսկսեինք... Վալերի Բուայե

Nouvelles d’Armenie պարբերականը հարցազրույց է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի հետ: Nouvelles d’Armenie: Ինչը՞ ձեզ ամենաշատը զարմացրեց այս ամենից: Վալերի Բուայե: Մենք այստեղ ենք մի համընդհանուր խնդիր առաջ տանելու համար: Ավելի քան 10 տարի է,մենք խոսում ենք այս թեմայով և ես անակնկալի եկա, երբ այս հարցը բողոքարկվեց Սահնանադրական խորհրդում: Օրինակ, իմ կարծիքով օտարերկրացիների ընտրության իրավունքը շատ ավելի վրդովեցուցիչ հարց է քան այս մեկը: Այսինքն մենք քաղաքացիների տարբեր դասակարգումներ ունե՞նք: Այստեղ խոսքը վերաբերում է պետության ազգային արժեքների հաստատմանը: Ազատության, եղբայրության և հավասարության համար ենք մենք քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Ես չեմ հասկանում, փաստորեն մենք հավասարության սկզբունքի շղարշի տակ արգելափակվել ենք ցեղասպանության զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունքով: Հույս ունեմ, որ չնայած ամեն ինչի, Սահմանադրական խորհուրդը կհաստատի մեր այս մոտեցումը: -Nouvelles d’Armenie: Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենար, եթե օրենքը չընդունվեր: -Վալերի Բուայե: Այդ դեպքում մենք նորից կսկսեինք: -Nouvelles d’Armenie: Արդյո՞ք օրենքի ընդունումից հետո կարողացել եք խոսել Նիկոլա Սարկոզիի հետ: -Վալերի Բուայե: Անձամբ ոչ, բայց ես կարծում եմ, որ այսօր գլխավոր քարտուղարությունը սպասում է Սահամնադրական խորհրդի որոշմանը: Կարծում եմ խորհրդի դատավորներն այնպիսի մարդիկ են, ովքեր ճիշտ տեսանկյունից կմոտենան հարցին, այլ ոչ թե հիշատակի հարգանքի կեղծ բանավեճի տեսանկյունից, ինչը տեղի ունեցավ Ազգային ժողովում: Այսօր առավոտյան ես նույնիսկ մասնակցել եմ ալժիրցիների սպանդի հիշատակը հարգելու մասին օրինագծի քվեարկությանը և անակնկալի եկա, երբ տեսա իմ այն գործընկերներին, ովքեր բողոքարկել էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Մեզ մնում է հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց մտավախություն ունեմ, որ Սահմանադրական խորհրդի վրա մեծ ճնշում կգործադրվի: -Nouvelles d’Armenie: Ի՞նչ կասեք այն հարցի շուրջ, որ միայն 2001 և 2012 թթ-ի օրենքները ուժը կորցրած ճանաչվեն: -Վալերի Բուայե: Այդ դեպքում անհավասարություն կլինի և մենք կդիմենք Եվրոպական արդարադատության դատարան:

No comments: