1in.am. 9-2-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում Ադրբեջանի զբաղեցրած դիրքորոշման կապակցությամբ.
«Տվյալ հարցում Ադրբեջանը լիովին աջակցել է Թուրքիային: Մենք գոհ ենք այդ հարցում Ադրբեջանի զբաղեցրած դիրքորոշման նկատմամբ մեր տեսածից ու լսածից: Սակայն Ադրբեջանը կարող էր անել ավելին, թեև ես կարծում եմ, որ մենք նույնպես պետք է ավելին անեինք: Ֆրանսիայի նկատմամբ մեր հետագա քայլերը բխելու են հետագա իրավիճակից: Ես ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց աջակցում են ոչ միայն այդ, այլև՝ շատ այլ հարցերում ևս, այդպես կլինի նաև հետագայում»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքական մի շարք թերթեր ու վերլուծաբաններ ուժեղ քննադատության ենթարկեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տվյալ հարցում լռություն պահպանելու համար:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment