News.am. 7-2-2012- Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի պատգամավոր Ուոլթ Սեկորդը մեկնաբանել է մամուլի այն հրապարկումները, թե իր`Լեռնային Ղարաբաղ կատարած այցն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել:
«Ես ներողություն չեմ խնդրում տարածաշրջան այցի եւ նրա համար, որ աջակցություն եմ հայտնել Հայաստանին եւ հայկական սփյուռքին` խորացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գիտելիքները, ինչպես նաեւ Արցախ այցելությանս համար»,-հայտարարել է Սեկորդը:
Նա կրկին հաստատել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին իր աջակցությունը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրավունք ունենա «ինքնուրույն որոշելու իր քաղաքական եւ տնտեսական ապագան»,-տեղեկացնում է Ավստրալիայի հայերի կայքը:
«Հայ-ավստրալական պատգամավորական բարեկամության հաջորդ նիստում ես գործընկերներիս կոչ կանեմ քննարկել տարածաշրջան այցելելու հրավերը»,-ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Սեկորդի այցը Լեռնային Ղարաբաղ հարուցել էր Բաքվի դժգոհությունը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունն այդ կապակցությամբ բողոք էր հայտնել Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչությանը:
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment